Archives by Month:

Calendar:

  • Calendar

    April 2015
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    27282930  
  • Archive for April 20th, 2015

    ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը ապրիլի 20–ին աճել է 0,08%–ով և 473,9 դրամ կազմել

    Monday, April 20th, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 20–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը աճել է 0,08% տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 473,9 դրամ։

    Հայաստանի բանկերի զուտ շահույթը I եռամսյակում կրճատվել է 75%–ով` մինչև 2,2 մլրդ դրամ

    Monday, April 20th, 2015

    Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2015 թվականի առաջին եռամսյակում կազմել է 249,7 մլն դրամ` 2014 թվականի առաջին եռամսյակի 9 080,3 մլն դրամի դիմաց` կրճատվելով 75%–ով։

    ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ աճել է 0,57 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 473,18 դրամ

    Monday, April 20th, 2015

    Ապրիլ 20–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, ապրիլի 18–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,57 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 473,18 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    Հայաստանում գնաճը առաջին եռամսյակում կազմել է 5,1 տոկոս

    Monday, April 20th, 2015

    Հայաստանում սպառողական գները 2015 թ.–ի հունվար մարտին, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 5,1 տոկոսով։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ է ներկայացրել ՀՀ ԱՎԾ–ն։

    NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով գործարքների ծավալը 14 մլն դոլար է կազմել

    Monday, April 20th, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 13–18–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է 14 մլն դոլար` ապրիլի 7–11–ի ընթացքում գրանցված 4,3 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 85 մլն դոլար

    Monday, April 20th, 2015

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 13–18–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 85 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 472,38 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։