Հայաստանի բանկերի զուտ շահույթը I եռամսյակում կրճատվել է 75%–ով` մինչև 2,2 մլրդ դրամ

20.04.2015 16:52
Հայաստանի բանկերի զուտ շահույթը I եռամսյակում կրճատվել է 75%–ով` մինչև 2,2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2015 թվականի առաջին եռամսյակում կազմել է 249,7 մլն դրամ` 2014 թվականի առաջին եռամսյակի 9 080,3 մլն դրամի դիմաց` կրճատվելով 75%–ով։

Այսպիսի տվյալներ են բերվում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկեր» ֆինանսատնտեսական ամփոփագրում (Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները 2015 թվականի առաջին եռամսյակում)։

Եռամսյակային տվյալներով` Հայաստանում գործող 21 բանկերից յոթն առաջին եռամսյակն ավարտել են 6,3 մլրդ դրամի վնասով` 2014 թվականի նույն ժամանակահատվածի հինգ բանկերի 2,2 մլրդ դրամի վնասի դիմաց։

Բացի այդ, 2015 թվականի առաջին եռամսյակում նվազել են նաև բանկերի համախառն ակտիվները` տարեսկզբի համեմատ 3,4 տոկոսով (մինչև 3 272,1 մլրդ դրամ), վարկային ներդրումները` 3,5% (մինչև 2 075,6 մլրդ դրամ) և հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 4,4 տոկոսով (մինչև 1 620 մլրդ դրամ)։

Հայկական բանկերի եկամտաբերության և մյուս հիմնական ցուցանիշների նվազման վրա ազդել է երկրի տնտեսական ընդհանուր դրությունը, ինչպես նաև 2014 թվականի վերջին հայկական դրամի կտրուկ արժեզրկման հետևանքով առաջացած շոկերը ֆինանսական շուկայում։

Մասնավորապես, արժութային շուկայի վրա ճնշումների մեղմման նպատակով Հայաստանի Կենտրոնական բանկը տոկոսադրույքներ է բարձրացրել, ինչպես նաև խստացրել է արտարժույթով պարտադիր պահուստավորման նորմատիվը։ Այդ պայմաններում բանկային համակարգի շահույթը 2014 թվականին կրճատվել է 41 տոկոսով` մինչև 27,1 մլրդ դրամ։ Նվազել են նաև լիկվիդայնության, եկամտաբերության, ակտիվների և կապիտալի շահութաբերության, կապիտալի ադեկվատության ցուցանիշը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև