ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Փարիզում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված համերգի կազմակերպիչներից է

21.04.2015 16:05
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Փարիզում Հայոց ցեղասպանության 100–րդ  տարելիցին նվիրված համերգի կազմակերպիչներից է

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ օժանդակել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված համերգի կազմակերպմանը, որը կանցկացվի երեքշաբթի Փարիզ քաղաքի Շատլե թատրոնում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Համերգը կազմակերպել է Հայ բարեգործական ընդհանուր միությունը`  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և ՀՀ մշակույթի նախարարություն աջակցությամբ`  Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների բարձր հովանու ներքո:

Ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելու և նրանց հիշատակը ոգեկոչելու նպատակով համաշխարհային լավագույն նվագախմբերում հանդես եկող ծագումով հայ երաժիշտները կազմել են ժամանակավոր նվագախումբ, որն անվանել են «Համաշխարհային հայկական նվագախումբ». այն կղեկավարի աշխարհահռչակ հայազգի դիրիժոր Ալեն Ալթինօղլուն:

Համերգի ընթացքում կհնչեն կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի ստեղծագործությունները, ինչպես նաև Մոցարտի «Ռեքվիեմը»` «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի» երգչախմբի ձայնակցությամբ:

Այս բացառիկ միջոցառումը նպատակ ունի մարդկության հավաքական հիշողության ﬔջ ամրագրել Հայոց ցեղասպանության փաստը, որպեսզի կանխվեն հետագա ցեղասպանությունները: Հաﬔրգը հավակնում է դառնալ համաեվրոպական և համաշխարհային համախմբման խորհրդանիշ, որը թույլ կտա պայքարել Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել`  ընտրվել է ֆրանսիական Կրեդի Ագրիկոլ բանկի մոդելը: 2006 թվականի սեպտեմբերին Կրեդի Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետեր` զգալի ներդրումներ կատարելով կապիտալում։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ակտիվները 2014 թվականին կազմել են 286.4 մլրդ դրամ, պարտավորությունները` 237 մլրդ դրամ, կապիտալը` 49.37 մլրդ դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև