ՎՏԲ-Հայաստան բանկն առաջարկում է նոր ավանդատեսակ, որը կոչվում է «Ազգային»

21.04.2015 17:51
ՎՏԲ-Հայաստան բանկն առաջարկում է նոր ավանդատեսակ, որը կոչվում է «Ազգային»

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հատուկ ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար ՎՏԲ-Հայաստան բանկը մշակել է նոր ավանդատեսակ, որը կոչվում է «Ազգային», հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ավանդը կարելի է բացել 90, 180 կամ 365 օր ժամկետով ՀՀ դրամով` մինչև 17.75%, ԱՄՆ դոլարով` մինչև 6.25%, եվրոյով` 5.45% և ՌԴ ռուբլով` մինչև 11% տոկոսադրույքներով: Ավանդի նվազագույն գումարը 500.000 դրամ է, 1000 դոլար/եվրո կամ 50 հազ. ռուբլի:

Հարմարավետության համար բանկն ավանդատուին տալիս է հնարավորություն ստանալու տոկոսագումարները ավանդի ձևակերպման պահին կամ դրա ժամկետի ավարտին:

Բացի առաջարկվող շահեկան պայմաններից բանկը, կախված ավանդի գումարից, ավանդատուներին կտրամադրի նաև MasterCard Gold կամ Visa Platinum վճարային քարտեր, ինչպես նաև հնարավորություն կտա անվճար օգտվելու «Հեռախոս-բանկ» ծառայությունից, որի միջոցով հաճախորդը կարող է ավանդի ժամկետի ընթացքում ստանալ տեղեկատվություն ավանդի գումարի և տոկոսագումարների մասին: Ժամկետի ավարտին հաճախորդը կարող է ստանալ գումարն ու կուտակած տոկոսագումարները MasterCard Gold կամ Visa Platinum նվեր-քարտերին աշխարհի ցանկացած կետում առանց բանկ այցելելու:

Ավանդի համալրման համար պարտադիր չէ այցելել բանկ, կարելի է օգտվել Ինտերնետ-բանկինգ ծառայությունից և կատարել առցանց համալրումներ` առանց տնից դուրս գալու կամ օգտվել բանկի բազմաթիվ բանկոմատներից և ՀՀ տարածքում գործող Telcell տերմինալներից:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014թ.-ի վերջի դրությամբ կազմել են 379,6 մլրդ դրամ (աճը` 25,6%), պարտավորությունները՝ 334,8 մլրդ դրամ (աճը` 26,3%) , կապիտալը՝ մոտ 44.7 մլրդ դրամ (աճը` 20,2%), վարկային ներդրումները՝ 244.3 մլրդ դրամ(աճը`11,6%)։ Բանկի շահույթը 2014 թվականին կազմել է 777.14 մլն դրամ 2013 թվականի 5.6 մլրդ դրամի շահույթի դիմաց։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև