ԵԿԲ–ն կշարունակի ֆինանսավորում տրամադրել Հունաստանի բանկերին

22.04.2015 13:35
ԵԿԲ–ն կշարունակի ֆինանսավորում տրամադրել Հունաստանի բանկերին

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Եվրոպական կենտրոնական բանկը կշարունակի ֆինանսավորում տրամադրել Հունաստանի բանկերին, քանի դեռ դրանք վճարունակ են և գրավադրման բավարար բազա ունեն, Kathimerini հունական օրաթերթին է ասել ԵԿԲ–ի գործադիր խորհրդի անդամ Բենուա Կերեն, հայտնում է Փրայմը։

Պատասխանելով եվրագոտուց Հունաստանի հնարավոր դուրս գալու մասին հարցին` Կերեն հայտարարել է, որ «որևէ հիմք չկա նման սցենարի մասին դատողություններ անելու համար»։

«Եվրագոտին ունի Հունաստանի կարիքը, իսկ Հունաստանը` եվրոյի։ Հույների ճնշող մեծամասնությունը ցանկանում է, որ երկիրը մնա եվրագոտում։ Դա հունական կառավարության պատասխանատվությունն է` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի կառավարության քաղաքականությունը համաձայնեցվի այդ ակնհայտ նախապատվությունների հետ», – թերթը մեջբերում է քաղաքական գործչի խոսքերը։

ԵԿԲ գործադիր խորհրդի անդամը նաև նշել է, որ Հունաստանում տիրող ներկա իրավիճակը «ակնհայտորեն կայուն չէ»։ Նա կոչ է արել կառավարությանը անհապաղ և վճռական գործողություններ ձեռնարկել այդ խնդիրը լուծելու համար։

Հունաստանի իշխանությունները վարկատուների` ԵՄ–ի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցություններ են վարում օգնության ծրագրի ավարտի շուրջ։ ԱՅնուհետև Հունաստանը մտադիր է բանակցություններ սկսել պարտքի կառուցվածքը փոխելու շուրջ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև