ՀՀ ԿԲ ընդհանուր պարտավորությունները 2014 թվականին նվազել են 5,7 %-ով` մինչև 1 348,3 մլրդ դրամ

22.04.2015 18:30
ՀՀ ԿԲ ընդհանուր պարտավորությունները 2014 թվականին  նվազել են 5,7 %-ով` մինչև 1 348,3  մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի ընդհանուր պարտավորությունները 2014 թվականին կազմել են 1 348,3  մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ դրանք 2013 թվականի  համեմատ նվազել են  81,7  մլրդ դրամով կամ 5,7 տոկոսով, հաղորդում եմ ԿԲ մամուլի ծառայությունից:

Ըստ ՀՀ ԿԲ ներկայացրած հաշվետվության` բանկի արտարժութային պարտավորությունները 2013 թվականի համեմատ նվազել են 15,6 տոկոսով և կազմել 477,3  մլրդ դրամ:

ՀՀ կառավարության հանդեպ արտարժութային պարտավորությունները 2014 թվականին  նվազել են մոտ  1,8 անգամ` կազմելով ավելի քան 2,98  մլրդ դրամ:

ԿԲ-ում ֆինանսական և այլ հաստատությունների կողմից տեղակայված արժութային ավանդներն ու հաշիվները 2014 թվականին կազմել են 138,7  մլրդ դրամ, ինչը 42,4 տոկոսով  քիչ է  2013 թվականի ցուցանիշից։

Ընթացիկ ժամանակահատվածում ԿԲ արտարժույթով փոխառությունները կազմել են մոտ 72,6  մլրդ դրամ` 2013 թվականի  58,4 մլրդ դրամից դիմաց (24,5 տոկոս աճ)։

ԿԲ արժութային այլ փոխառությունները կազմել են մոտ 356,6  մլն դրամ ( 82,2 տոկոսի աճ)։

Հաշվետվության տվյալներով, ԿԲ դրամային պարտավորություններին բաժին է ընկել  871 մլրդ դրամ, ինչը 2013 թվականի ցուցանիշից  ավել  է 0,7 տոկոսով:

ՀՀ կառավարության հանդեպ ԿԲ դրամային պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 38,3 տոկոսով և կազմել են ավելի քան 116,8  մլրդ դրամ:

Շրջանառության մեջ գտնվող թղթադրամները և մետաղադրամները 2014 թվականի վերջին նվազել են 7,7 տոկոսով՝ դառնալով մոտ 412,3 մլրդ դրամի:

Ֆինանսական և այլ հաստատությունների դրամային հաշիվներն ու դեպոզիտները  կրճատվել են  49,8 տոկոսով` կազմելով  335,4 մլրդ դրամ:

Այլ դրամային պարտավորությունները 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 2,4  մլրդ դրամ( 3,2 տոկոսի աճ), (1 դոլարը` 473,96  դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև