Archives by Month:

Calendar:

  • Calendar

    April 2015
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    27282930  
  • Archive for April 27th, 2015

    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվել Կոշի մանկական վերականգնողական կենտրոնում

    Monday, April 27th, 2015

    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ Կոշ գյուղում գտնվող Արմենակ և Աննա Թադևոսյանների անվան մանկական վերականգնողական կենտրոնում տեղադրել է արևային ջրատաքացուցիչներ, որոնք թույլ կտան վերականգնողական կենտրոնում ապահովել երեխաների ամենօրյա բուժական միջոցառումների ընթացքում անհրաժեշտ տաք ջրի կարիքները, հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

    ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը ապրիլի 27–ին աճել է 0,25%–ով և 475,88 դրամ կազմել

    Monday, April 27th, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 27–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը աճել է 0,25 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 475,88 դրամ։

    ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ աճել է 0,46 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 474,42 դրամ

    Monday, April 27th, 2015

    Ապրիլի 27–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, ապրիլի 22–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,46 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 474,42 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    Արդշինբանկի զուտ շահույթը 2015 թ. I եռամսյակում 782,7 մլն. դրամ է կազմել

    Monday, April 27th, 2015

    Արդշինբանկի զուտ շահույթը 2015 թ. առաջին եռամսյակի արդյունքում 782,7 մլն. դրամ է կազմել, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

    Չինաստանի ԿԲ–ն դրամական մեղմացում կիրականացնի

    Monday, April 27th, 2015

    Չինաստանի ժողովրդական բանկի ղեկավարությունը քննարկում է արտառոց միջոցներ իրականացնելու հարցը, որոնցից մեկն էլ այն կլինի, որ իշխանությունը կգնի տեղական մարմինների պարտատոմսերը` սեփական հաշվեկշիռը վերականգնելու և երկրի տնտեսությունն աշխուժացնելու համար, գրում է Vestifinance.ru–ն։

    NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով գործարքների ծավալը 6,1 մլն դոլար է կազմել

    Monday, April 27th, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 20-ից 22-ն–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է 6,1 մլն դոլար` ապրիլի 13–ից 18–ի ընթացքում գրանցված 14 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 48,6 մլն դոլար

    Monday, April 27th, 2015

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 20–22–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 48,6 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 472,6 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։