Չինաստանի ԿԲ–ն դրամական մեղմացում կիրականացնի

27.04.2015 15:07
Չինաստանի ԿԲ–ն դրամական մեղմացում կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Չինաստանի ժողովրդական բանկի ղեկավարությունը քննարկում է արտառոց միջոցներ իրականացնելու հարցը, որոնցից մեկն էլ այն կլինի, որ իշխանությունը կգնի տեղական մարմինների պարտատոմսերը` սեփական հաշվեկշիռը վերականգնելու և երկրի տնտեսությունն աշխուժացնելու համար, գրում է Vestifinance.ru–ն։

Հերթական բանավեճի թեման է դարձել այն, թե ինչպես է ԿԲ–ն դրամական գործառնություններ իրականացնում, քանի որ կապիտալի ներհոսքը վերածվում է արտահոսքի, իսկ տնտեսության աճը շարունակում է դանդաղել։ Պեկինն էլ փորձում է իշխանության տեղական մարմինների ֆինանսավորման զանգվածային վերակառուցվածքայնացում իրականացնել։

Չնայած Չինաստանի ազգային բանկի գործառնությունների փոփոխության լայն հնարավորություններին, բանավեճերի արդյունքում նշվում է, որ ԿԲ–ն պետք է ընդլայնի հաշվեկշիռը լիկվիդայնություն ապահովելու և շուկայի պահանջներին համապատասխանելու համար։

Այս փոփոխության մեջ առաջին քայլը կարող է դառնալ ապահովված վարկերի ծրագրի ընդլայնումը, որը նախորդ տարի սկսվել է Գուանդուն և Շանդուն գավառներում, հայտարարել է Չինաստանի սոցիալական գիտությունների ակադեմիայի տնտեսագետը, First Capital Securities–ի գլխավոր տնտեսագետը։

Սակայն Չինաստանի դրամական իշխանությունները ավելի հեռու են գնացել և քննարկել քանակական մեղմացման ծրագիրը, որի մեջ կարող է ընդգրկվել նաև այն, որ ԿԲ–ի շուկայում ակտիվների գնում կիրականացնի։

Այս ծրագիրը պետք է առնչություն ունենա կենտրոնական կառավարության նպատակի հետ, ըստ որի` նախատեսվում է գավառային իշխանություններին ստիպել , որ նրանք 1 մլրդ իենի պարտատոմսեր վաճառեն պարտքի հսկայական վերակառուցվածքայնացման շրջանակում, որն ուղղված է դրանց տոկոսադրույքների նվազմանը, համակարգային ռիսկի մեղմացմանն ու տեղական մակարդակում տնտեսության աճին։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև