ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը ապրիլի 27–ին աճել է 0,25%–ով և 475,88 դրամ կազմել

27.04.2015 18:29
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը ապրիլի 27–ին աճել է 0,25%–ով և 475,88 դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 27–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը աճել է 0,25 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 475,88 դրամ։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 3,8  մլն դոլարի (ավելի քան 1,8 մլրդ դրամ) 16 գործարք։ Ֆոնդային բորսայում ապրիլի 27–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Ապրիլի 27–ին 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 474,42 դրամ, 1 եվրոյինը` 514,13 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև