ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկեց «Թիվ 35» նորացված մասնաճյուղը

28.04.2015 10:45
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկեց «Թիվ 35» նորացված մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկեց Երևան քաղաքում Բագրատունյաց 13 հասցեում գտնվող «Թիվ 35» մասնաճյուղը, հայտնում է Բանկի մամուլի ծառայությունը։

«Վերանորոգման արդյունքում ընդլայնվել է մասնաճյուղի տարածքը, ինչը կապահովի առավել հարմարավետ սպասարկում հաճախորդների համար»,– ասվում է հաղորդման մեջ։

Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանն, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանն ու արդիականացմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև կատարվել է սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:

Վերանորոգված մասնաճյուղում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ` ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծվել են նաև հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ: Մասնաճյուղը կսպասարկի մանրածախ վարկային պրոդուկտների բոլոր տեսակները:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև