Հայաստանում կապիտալի շուկայի հիմնախնդիրներն են քննարկել երիտասարդ տնտեսագետները Երևանում ուսանողական համաժողովի ժամանակ

28.04.2015 14:48
Հայաստանում կապիտալի շուկայի հիմնախնդիրներն են քննարկել երիտասարդ տնտեսագետները Երևանում ուսանողական համաժողովի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արժեթղթերի շուկայի խնդիրներն են երեքշաբթի քննարկել երիտասարդ տնտեսագետները «Հայաստանի կապիտալի շուկան` խնդիրներն ու զարգացման հեռանկարները» թեմայով ուսանողական համաժողովում, որն անցկացվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում` NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի օժանդակությամբ։

«Նախորդ տարվա դեկտեմբերին համալսարանի և NASDAQ OMX Արմենիայի միջև ստորագրվել է գործակցության հուշագիր։ Բնական է, որ Հայաստանի միակ համալսարանը, որը պրոֆեսիոնալներ է պատրաստում այդ ոլորտում, պետք է սերտ գործակցի հայկական ֆոնդային բորսայի հետ։ Մեր գործակցության հիմնական նպատակը պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումն է»,– համաժողովի բացմանն ասաց համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը։

Նա ավելացրեց, որ ուսանողական համաժողովն անցկացվում է հենց այս համագործակցության շրջանակում։ «Բուհի ուսանողները կներկայացնեն իրենց գիտական աշխատանքները կապիտալի շուկայի թեմայով, որոնք կօգնեն ավելի խորն ուսումնասիրել ոլորտի առանձնահատկությունները»,– ասաց Աթոյանը։

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանն իր հերթին նշեց, որ կապիտալի շուկայի դրությունը երկրում առավել վառ է արտացոլում շուկայական հարաբերությունների մակարդակը։ «Ֆինանսական շուկայի մեխանիզմները շուկայական հարաբերությունների հիմքում են։ Կապիտալի շուկայի զարգացած լինելը երկրում ուղղակիորեն կախված է շուկայական հարաբերության զարգացած լինելու մակարդակից»,– ընդգծեց Սարոյանը։

«Ցավոք, Հայաստանում կապիտալի շուկան ոչ ցանկալի մակարդակում է, և, ըստ էության, համալսարանի գլխավոր նպատակն այնպիսի պրոֆեսիոնալների պատրաստումն է, ովքեր կկարողանան բացահայտել առկա խնդիրները և դրանց լուծման ուղիներ գտնել»,– ավելացրեց Սարոյանը։

Նա նաև ընդգծեց, որ ֆոնդային բորսայի համար կարևոր է ծանոթանալ բուհի ուսանողների աշխատանքների, խնդիրները վերհանելուն ուղղված ներկայացված հետազոտությունների հետ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև