«ԱՌԿԱ» գործակալությունը մայիսի 1–ին կդառնա 19 տարեկան

29.04.2015 12:06
«ԱՌԿԱ» գործակալությունը մայիսի 1–ին կդառնա 19 տարեկան

Թանկագին ընկերներ, գործընկերներ

Այս ողջ ժամանակահատվածում մենք երազում էինք Հայաստանում զարգացնել որակյալ մամուլ, որին որպես տեղեկատվական աղբյուր կվստահեին ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ աշխարհում։ Փորձում էինք գրել պրոֆեսիոնալ և օբյեկտիվ նյութեր, համառորեն աշխատում և սովորում էինք սեփական սխալների վրա, փորձարկում էինք, փորձում դիմակայել մարտահրավերներին։

Իհարկե մենք ցանկանում ենք այսուհետ ևս նախընտրելի աղբյուր լինել մեր ընթերցողների համար` զարգացնելով և արդիականացնելով մեր ունեցած ռեսուրսները և ստեղծելով նորերը։ Այս տարիների ընթացքում զգացել ենք մեր ընթերցողների, հաճախորդների, գործընկերների և ընկերների աջակցությունը ու ցանկանում ենք խորին  երախտագիտություն հայտնել նրանց այդ ամենի համար։

Հարգանքով` «ԱՌԿԱ» լրատվական գործակալության ղեկավարություն:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև