ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը ապրիլի 29–ին աճել է 0,23%–ով և 477 դրամ կազմել

29.04.2015 17:56
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը ապրիլի 29–ին աճել է 0,23%–ով և 477 դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 29–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ` ապրիլի 28-ի  ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը աճել է 0,23 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 477 դրամ։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 700 հազ. դոլարի (333,9 մլն. դրամ) 6 գործարք։ Ֆոնդային բորսայում ապրիլի 29–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Ապրիլի 29–ին 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 475,94 դրամ, 1 եվրոյինը` 523,82 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև