Ղրիմում սկսել են գործել Visa և MasterCard քարտերը

30.04.2015 13:30
Ղրիմում սկսել են գործել Visa և MasterCard քարտերը

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./ԱՌԿԱ/. Visa և MasterCard վճարային համակարգի քարտերը կրկին սկսել են գործել Ղրիմի տարածքում։ Կանխիկ կարելի է հանել տարածաշրջանի խոշորագույն` Ռուսական ազգային կոմերցիոն բանկի (ՌԱԿԲ) բանկոմատների միջոցով։

Visa և MasterCard միջազգային վճարային համակարգերի հաճախորդները հնարավորություն են ստացել օգտվել իրենց քարտերից Ղրիմի տարածքում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, միջոցները հնարավոր է կանխիկացնել տարածաշրջանի խոշորագույն` ՌԱԿԲ–ի բանկոմատների միջոցով, որը միջնորդավճար չի գանձում ռուսական այլ բանկերի քարտերով կատարված գործառնությունների ժամանակ, հաղորդում է РБК–ն։

Նման հնարավորություն է ընձեռվել այն բանից հետո, երբ սկսել է գործել Վճարային քարտերի ազգային համակարգը (ՎՔԱՀ)։ Մարտի վերջին ՎՔԱՀ–ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոլյովը հայտարարել էր, որ ՎՔԱՀ–ի գործարկումից հետո Ղրիմում Visa և MasterCard քարտերի ընդունման հետ կապված խնդիրը կլուծվի։ «Եթե ոչ ապրիլի 1–ին, ապա տեսանելի ապագայում մենք կգտնենք ուղիներ Ղրիմում իրավիճակն ավելի հասկանալի դարձնելու համար, որպեսզի այնտեղ լավանա միջազգային վճարային համակարգերի քարտերի ընդունման հետ կապված վիճակը», – «Կոմերսանտը» մեջբերում էր Կոմլյովի խոսքերը։ Նրա կարծիքով` ՎՔԱՀ–ն այս իրավիճակից դուրս գալու մի քանի տարբերակ ունի։ Իհարկե, նա դեռ չի նշել, թե կոնկրետ ինչ տարբերակների մասին է խոսքը։

«Մենք նախատեսում ենք, որ միջազգային վճարային համակարգերի քարտերի ընդունումը կիրականացվի ՎՔԱՀ–ի միջոցով», – այն ժամանակ հրատարակությանը հայտարարել էին նաև ՌԱԿԲ–ից։

Ռուսական ազգային կոմերցիոն բանկը (ՌԱԿԲ) Ղրիմում գործող խոշորագույն բանկն է։ Տարածաշրջանում բանկն ունի 678 բանկոմատ։ Գլխավոր գրասենյակը Մոսկվայում է։

2014 թ.–ի դեկտեմբերի 26–ին Visa–ն և MasterCard–ը ռուսական բանկերին տեղեկացրեցին, որ դադարեցնում են Ղրիմի տարածքում իրենց քարտերի սպասարկումը։ Վճարային համակարգից նշել էին, որ ԱՄՆ իշխանություններն են արգելել սպասարկել վճարային համակարգի քարտերը։

Վճարային քարտերի ազգային համակարգը սկսել է գործել 2015 թ.–ի ապրիլի 1–ից։ Այդ օրվանից միջազգային վճարային համակարգի քարտերով իրականացվող բոլոր ներռուսական գործառնությունները, ըստ ազգային վճարային համակարգի օրենքի, կատարվում է ՎՔԱՀ–ի միջոցով։ Visa–ն և MasterCard–ը պետք է մինչև ապրիլի 1–ն ավարտեին ՎՔԱՀ–ի օպերացիոն–քլիրինգային կենտրոնին բանկերի միացման գործընթացը։ MasterCard–ը, ի տարբերություն Visa–ի, արել է դա ժամանակին։ Ապրիլի կեսին հայտնի դարձավ, որ ՎՔԱՀ–ի պրոցեսինգին Visa–ի վերջնական տեղափոխումը կիրականացվի միայն 2015 թ.–ի երրորդ եռամսյակում։

ՎՔԱՀ–ի ստեղծումը ռուսական իշխանությունների պատասխանը դարձավ նախորդ տարվա գարնանը տեղի ունեցած իրադարձություններին, երբ ԱՄՆ–ի կողմից պատժամիջոցների կիրառումից հետո միջազգային վճարային համակարգերն արգելափակեցին ՍՄՊ բանկի, «Ռոսիա» բանկի, Ինվեստկապիտալբանկի և Սոբինբանկի քարտերով իրականացվող գործառնությունները։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև