NASDAQ OMX Արմենիան ամփոփել է «Կապիտալի շուկան Հայաստանում» թեմայով համաժողովի արդյունքները

30.04.2015 16:49
NASDAQ OMX Արմենիան ամփոփել է «Կապիտալի շուկան Հայաստանում» թեմայով համաժողովի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. «NASDAQ OMX Արմենիա» ԲԲԸ–ն նախօրեին ամփոփել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ «Կապիտալի շուկան Հայաստանում» թեմայով համաժողովի արդյունքները, հայտնում է բորսայի մամուլի ծառաւյությունը։

Գիտաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել ապրիլի 28-29-ը, մրցութային զեկույցներով ներկայացել են ՀՊՏՀ-ի և ԵՊՀ-ի թվով 16 ուսանողներ, իսկ բորսայի մասնագետները, որոնք ներկայումս ստանում են մագիստրոսի աստիճան բուհում, ներկայացել են ոչ մրցության զեկույցներով:

Ինչպես նշում է մամուլի ծառայությունը, երկօրյա ակտիվ և բովանդակալից գիտաժողովի արդյունքում մրցոույթի ատյանն ընտրել է երեք լավագույններին: Նրանք են՝ Մարիամ Հովհաննիսյանը, Սեդա Սարդարյանը և Նարինե Հարությունյանը։

«Գիտաժողովը, ըստ էության, ՆՕԱ-ի և ՀՊՏՀ միջև անցյալ տարվա դեկտեմբեր ամսին ստորագրված Համագործակցության հուշագրի տրամաբանական շարունակությունն է, որով կողմերը ամրապնդեցին տարիների համագործակցությունը»,– նշվում է հաղորդման մեջ։

Միանշանակ, ինչպես նշում է մամուլի ծառայությունը, նմանատիպ գիտական միջոցառումները խրախուսում են ուսանողներին՝ շարժառիթ լինելով առաջադիմության բարձրացման համար, ինչպես նաև հնարավորություն են տալիս բորսային հայտնաբերելու որակյալ կադրեր:.

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն:

2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև