Archives by Month:

Calendar:

  • Calendar

    May 2015
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Archive for May 4th, 2015

    Հայաստանի առևտրային բանկերը I եռամսյակում պետբյուջե են վճարել 9,7 մլրդ դրամ

    Monday, May 4th, 2015

    Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում 2015 թ.-ի առաջին եռամսյակի արդյունքում ներառվել են երկրում գործող բոլոր առևտրային բանկերը (21 բանկ), որոնք պետբյուջե են վճարել մոտ 9,7 մլրդ դրամ՝ 2014 թ.-ի նույն ժամանակահատվածում վճարած 8,9 մլրդ դրամի դիմաց, նշվում է ՀՀ ՊԵԿ-ի կայքում:

    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ծառատունկ իրականացրեց Գավառի մանկատան մոտակայքում

    Monday, May 4th, 2015

    Գավառի մանկատան հարևանությամբ գտնվող հանրային այգում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աշխատակիցները, մանկատան երեխաների և աշխատակիցների հետ միասին, իրականացրեցին ծառատունկ, որի ընթացքում տնկեցին 100 ծառ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

    ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 4-ին աճել է 0,72%–ով և 482,44 դրամ կազմել

    Monday, May 4th, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 4–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ` ապրիլի 30-ի ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը աճել է 0,72 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 482,44 դրամ։

    ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ աճել է 1,84 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 478,26 դրամ

    Monday, May 4th, 2015

    Մայիսի 4–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, ապրիլի 30–ի ցուցանիշի համեմատ, աճել է 1,84 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 478,26 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    Հայաստանի ԿԲ–ն գրանցել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Սայաթ-Նովա» մասնաճյուղը

    Monday, May 4th, 2015

    Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի ապրիլի 29-ի որոշմամբ գրանցվել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Սայաթ-Նովա» մասնաճյուղը, հաղորդեցին ԿԲ–ի մամուլի ծառայությունից:

    Հայաստանի փողի բազան մարտին նվազել է 1,9%–ով և 791,9 մլրդ դրամ կազմել

    Monday, May 4th, 2015

    Հայաստանի փողի բազան 2015թ.–ի մարտին, այս տարվա փետրվարի համեմատ, նվազել է 1,9 տոկոսով` կազմելով մոտ 791,9 մլրդ դրամ։

    NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով գործարքների ծավալը 4,8 մլն դոլար է կազմել

    Monday, May 4th, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 27-ից 30-ն–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է 4,8 մլն դոլար` ապրիլի 20–ից 22–ի ընթացքում գրանցված 6,1 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 72,8 մլն դոլար

    Monday, May 4th, 2015

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 27-ից 30–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 72,8 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 474,43 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։