Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 72,8 մլն դոլար

04.05.2015 12:01
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 72,8 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 27-ից 30–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 72,8 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 474,43 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 9,2 մլն եվրո` մեկ եվրոյի դիմաց 516,08 դրամ փոխարժեքով, և շուրջ 847,4 մլն ռուբլի` 1 ռուբլու դիմաց 9,11 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 85,7 մլն դոլար, շուրջ 12,7 մլն եվրո և շուրջ 228,5 մլն ռուբլի` համապատասխանաբար 475,99 դրամ, 519,06 դրամ և 9,27 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2015թ.–ի ապրիլի 20–ից 26–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 26,4 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 28,3 մլն դոլար։ (1 դոլարը` 476,42 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև