Հայաստանի փողի բազան մարտին նվազել է 1,9%–ով և 791,9 մլրդ դրամ կազմել

04.05.2015 15:00
Հայաստանի փողի բազան մարտին նվազել է 1,9%–ով և 791,9 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փողի բազան 2015թ.–ի մարտին, այս տարվա փետրվարի համեմատ, նվազել է 1,9 տոկոսով` կազմելով մոտ 791,9 մլրդ դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԱՎԾ–ից, ըստ ՀՀ ԿԲ–ի ներկայացրած նախնական տվյալների`ԿԲ–ից դուրս գտնվող կանխիկ գումարի ծավալը մարտի վերջին կազմել է ավելի քան 345,9 մլրդ դրամ`փետրվարին գրանցված 351,8 մլրդ դրամի դիմաց։

Դրամով պարտադիր պահուստների մեծությունը կազմել է մոտ 329,6 մլրդ դրամ` փետրվարի վերջին գրանցված մոտ 334,1 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժույթով` մոտ  110 մլրդ դրամ` փետրվարի վերջին գրանցված մոտ 115 մլրդ դրամի դիմաց։

Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհումից ստացված միջոցների) 2015թ.–ի մարտի վերջին կազմել են ավելի քան 407,1 մլրդ դրամ` փետրվարի համեմատ կրճատվելով 31,3 տոկոսով։

Զուտ ներքին ակտիվների մեծությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 384,9 մլրդ դրամ` փետրվարի վերջին գրանցված 496,9 մլրդ դրամի դիմաց։ (1 դոլարը` 476,42 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև