ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 4-ին աճել է 0,72%–ով և 482,44 դրամ կազմել

04.05.2015 17:38
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 4-ին աճել է 0,72%–ով և 482,44 դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 4–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ` ապրիլի 30-ի  ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը աճել է 0,72 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 482,44 դրամ։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 2,4  մլն. դոլարի (1,2 մլրդ. դրամ) 15 գործարք։ Ֆոնդային բորսայում մայիսի 4-–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Մայիսի 4–ին 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 478,26 դրամ, 1 եվրոյինը` 532,16 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև