ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ նախատեսում է 2015 թ.–ն ավարտել 3,8 մլրդ դրամի շահույթով

05.05.2015 17:49
ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ նախատեսում է 2015 թ.–ն ավարտել 3,8 մլրդ դրամի շահույթով

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն նախատեսում է 2015 թվականն ավարտել 3,8 մլրդ դրամի շահույթով, երեքշաբթի լրագրողներին ասաց բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Մենք ակնկալում ենք, որ բոլոր բացթողումներն ու կորուստները, որոնք 2014 թ.–ին ժամանակավոր էին, կվերականգնվեն 2015 թ.–ին, և մենք արդեն գոհ ենք այս տարվա միտումներից», – ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքերով` բանկի համար հիմնական նախընտրելի ուղղությունը մնում է գյուղատնտեսության, ՓՄՁ—ի և բնակչության վարկավորումը, և այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։

Նա ընդգծեց, որ բանկի համար կարևոր է ոչ միայն նախատեսված ցուցանիշների իրականացումը, այլ նաև 2015 թ.–ի ուրիշ կարևոր նախագծերի իրագործումը, որոնց արդյունքները տեսանելի կլինեն ավելի երկարաժամկետ հեռանկարում։

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (նախկին Հայաստանի գյուղատնտեսական փոխօգնության բանկ, ACBA) հիմնադրվել է 1995 թ.–ին ԵՄ–ի TACIS ծրագրի շրջանակներում։ 2006 թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերն` կատարելով զգալի ներդրումներ։ Բանկի ակտիվները 2014 թ.–ի  դրությամբ կազմել են  286,4 մլրդ դրամ, պարտավորություններ` 237 մլրդ դրամ, կապիտալը` 49,37  մլրդ դրամ։

2015 թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ակտիվները կազմել են 278,6 մլրդ դրամ, պարտավորությունները` 228,7 մլրդ դրամ, կապիտալը` 49,9 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 182,9 մլրդ դրամ։ Բանկի շահույթը 2015 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 783,9 մլն դրամ ($1 – 480,62 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև