Եվրահանձնաժողովը չի դիտարկում եվրագոտուց Հունաստանի դուրս գալու հնարավորությունը

05.05.2015 18:55
Եվրահանձնաժողովը չի դիտարկում եվրագոտուց Հունաստանի դուրս գալու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրահանձնաժողովն ընդհանրապես չի քննարկում եվրագոտուց Հունաստանի դուրս գալու հնարավորությունը, հայտարարել է տնտեսական և ֆինանսական հարցերի եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Եվրահանձնաժողովը ոչ մի դեպքում չի քննարկում եվրագոտուց Հունաստանի դուրս գալու հնարավորությունը», – ասել է նա` լրագրողներին ներկայացնելով Եվրահանձնաժողովի կողմից պատրաստված ԵՄ–ում և նրա սահմաններից դուրս տնտեսական կոնյունկտուրայի զարգացման գարնանային կանխատեսումը։

Մոսկովիչի խոսքերով` Հունաստանի տնտեսությունը 2016 թ.–ին կարող է վերադառնալ զգալի աճի միայն բարեփոխումների ուղղությունը շարունակելու դեպքում «Բրյուսելի խմբի» հետ բանակցությունների շրջանակում։

Հունաստանը բանակցություններ է վարում ԵՄ–ի և ԱՄՀ–ի հետ ավելի քան 240 մլրդ եվրոյի պարտքը կարգավորելու մասին, որը ձևավորվել է 2010 և 2012 թթ.–ին դեֆոլտից հունական բյուջեն «փրկելուց» հետո։ Վարկատուների կանխատեսումներն այն մասին, որ տնտեսման կոշտ միջոցները թույլ կտան Հունաստանին վճարել վարկերը, չեն արդարացել։ Հունվարին իշխանության եկած ՍԻՐԻԶԱ աջակողմյան կուսակցության կառավարությունը հայտարարել է, որ պահանջում է նոր բանակցություններ սկսել վարկատուների հետ, սակայն դեռևս կողմերին չի հաջողվել մոտեցնել դիրքորոշումները։

Ավելի վաղ Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը կատեգորիկ կերպով է արտահայտվել եվրագոտուց Աթենքի դուրս գալու կապակցությամբ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև