ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երևանում բացվել է «Մեծ Հաղթանակ` նվաճված միասնությամբ» թանգարանային ցուցադրությունը

06.05.2015 20:08
ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երևանում բացվել է  «Մեծ Հաղթանակ` նվաճված միասնությամբ» թանգարանային ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/ ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Տուրիզմի հայկական ինստիտուտում չորեքշաբթի  բացվել է 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված «Մեծ Հաղթանակ` նվաճված միասնությամբ» թանգարանային ցուցադրությունը:

Էքսպոզիցիային ներկայացված են ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր–Հայաստան» ռազմական թանգարանի, 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանի (Մոսկվա), «Ստալինգրադի հերոսամարտ» պատմամշակութային արգելոց–թանգարանի (Վոլգոգրադ), Բելառուսի Հայրենական մեծ պատերազմի պետական թանգարանի (Մինսկ), ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան տրամադրած նյութերը, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների անձնական արխիվային փաստաթղթեր:

Առանձին ներկայացված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությունը, որի վերաբերյալ նյութերը տրամադրել է Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտը:

Ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի, էկոնոմիկայի, պաշտպանության, արտաքին գործերի, կրթության և գիտության նախարարությունների, բանկային ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ-ում Ղազախստանի, Բելառուսի դեսպանատան ներկայացուցիչները և այլք:

Ցուցադրությունը ներկայացված կլինի ոչ միայն Երեւանում, այլև Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում ու Էջմիածնում:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև