«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը» «Կլասիկ Պլյուս» նոր ավանդ է առաջարկում

07.05.2015 17:41
«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը» «Կլասիկ Պլյուս» նոր ավանդ է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է ֆիզիկական անձանց համար նախատեսված «Կլասիկ-Պլյուս» ժամկետային ավանդը` առանց  պայմանագրի երկարաձգման և գումարի ավելացման, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդման համաձայն` ավանդատեսակը տրամադրվում է հետևյալ պայմաններով` ավանդի ժամկետը – 30, 60, 90, 180 օր, ավանդի արժույթը – ՀՀ դրամ, տոկոսադրույքը - 12%, 13%, 14%, 16%-17% (հատուկ պայմաններով) ` կախված ավանդի ժամկետից։

Ներդրման նվազագույն գումարը 100 000 ՀՀ դրամ է: Ավանդը կարող է բացվել ֆիզիկական անձ հաճախորդի անունով, լիազորագրով կամ հօգուտ երրորդ անձի: «Կլասիկ-Պլյուս» ժամկետային ավանդն ընդունվում է մինչև 2015թ. մայիսի 19-ը:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ:

Բանկի ակտիվները 2015 թվականի մարտի վերջին կազմել են 107,3 մլրդ դրամ (տարեսկզբից անկումը` 3,53%), պարտավորությունները` 81,7 մլրդ դրամ (անկումը` 14,18%), վարկային ներդրումներ` 67,5 մլրդ դրամ (անկումը` 3,1%), իսկ կապիտալը` 25,5 մլրդ դրամ (աճը` 60%), կանոնադիր կապիտալը` 25,8 մլրդ դրամ (աճը` 57,3%) . Միաժամանակ,  2015 թվականի առաջին եռամսյակում բանկի շահույթը կազմել է 156,8 մլն դրամ 2014 թվականի նույն ժամանակահատվածի 289 մլն դրամի դիմաց ($1 – 480,96 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև