Վճարային քարտերով կատարված գործարքների ծավալը Հայաստանում մարտին աճել է 8,9%–ով` կազմելով մոտ 3,8 մլրդ դրամ

07.05.2015 20:31
Վճարային քարտերով կատարված գործարքների ծավալը Հայաստանում մարտին աճել է 8,9%–ով` կազմելով մոտ 3,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայկական և արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով Հայաստանի տարածքում ինտերնետային գործարքների ծավալը  2015 թվականի մարտին կազմել է 3.8 մլրդ դրամ` փետրվարի համեմատ ավելանալով 8.9 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2015 թվականի մարտի տեղեկագրում։

Միաժամանակ, այս տարվա մայիսին վճարային քարտերով գործարքների ընդհանուր թիվը կազմել է 179 445` ամսվա ընթացքում ավելանալով 9,8%–ով։

Հայկական և օտարերկրյա բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով Հայաստանի տարածքում սպասարկման բոլոր տեսակների միջոցով գործարքների համախառն ծավալը 2015 թվականի մարտին կազմել է շուրջ 108,6 մլրդ դրամ (աճը` 8,6%), իսկ գործարքների թիվը կազմել է 2 308 083 (աճը` 9,1%)։

Հայկական և արտասահմանյան բանկերի թողարկած վճարային քարտերով բանկոմատների միջոցով գործարքների ընդհանուր ծավալը մարտի վերջին կազմել է 82,7 մլրդ դրամ (7,9 տոկոսի աճ), իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 1 820 959  (8,1 տոկոսի աճ)։

ԿԲ տվյալների համաձայն՝ POS-տերմինալների և իմպրինտերների միջոցով վճարային քարտերով իրականացված գործարքների թիվը մարտին կազմել է 22.1 մլրդ դրամ (11,1 տոկոսի անկում), իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 307 679 (մոտ 14,6 տոկոսի աճ) (1 դոլարը – 480,96 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև