08.05.2015 12:24
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/.«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը շնորհավորել է Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին հաղթանակի 70 ամյակի առթիվ, հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն, ընկերության աշխատակիցներն այցելել են Տավուշի և Գեղարքունիքի սահմանամերձ մարզերում բնակվող բոլոր վետերաններին: Նրանք շնորհավորել են վետերաններին և հանձնել նրանց նվերներ:
«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության ղեկավարությունը շեշտում է, որ շատ կարևոր է, որ վետերաններին հիշենք և օգնություն ցուցաբերենք: Կարևոր է նաև, որ այսօր մեր երիտասարդները նույնպես ճանաչեն այդ մարդկանց, ովքեր եղել են այս Հաղթանակը կերտողները, իմանան մեր պատմությունը, նաև իմանան, ինչ մեծ ներդրում է ունեցել հայ ժողովուրդը: Պետք է միշտ հիշել Մեծ Հայրենական պատերազմի վետերաններին և երախտապարտ լինել նրանց»,–ասված է հաղորդագրությունում:
Facebook սոցիալական ցանցի ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կորպորատիվ էջում հրապարակվելու են լուսանկարներ և ամենահետաքրքիր հիշողությունները, որ կիսել էին աշխատակիցների հետ 160 վետերաններ:
«Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ հիմնադրվել է «Ռոսգոսստրախ» ընկերության կողմից՝ ԱՊՀ երկրներ մուտք գործելու ռազմավարության շրջանակներում: 2008 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից ընկերությանը շնորհվել է «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու լիցենզիա (ԱՊՈ թիվ 0009): Ընկերությունը ներառված է Ռոսգոսստրախ ընկերությունների խմբում (Ռուսաստան)։
«Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը ներկայացված է ողջ հանրապետությունով մեկ, այն ունի 47 գրասենյակ, այդ թվում 18 մասնաճյուղ, 13 վաճառքի գրասենյակ Երևանում և 34–ը` Հայաստանի խոշոր քաղաքներում ու տարածաշրջանային կենտրոններում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: