ՀՀ առևտրային բանկերի վարկային ներդրումները մարտին կրճատվել են 5%–ով մինչև 1 893,7 մլրդ դրամ

08.05.2015 12:30
ՀՀ առևտրային բանկերի վարկային ներդրումները մարտին կրճատվել են 5%–ով մինչև 1 893,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումները 2015 թվականի մարտին տարեսկզբի համեմատ կրճատվել են 5 տոկոսով և կազմել մոտ 1 893,7մլրդ դրամ 14.2 տոյոսանոց ժամկետանց վարկերի ֆոնին։ Այդպիսի տվյալներ են ներկայացվախ հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունում։

ԱՎԾ տվյալներով, դրամով տրամադրված վարկերը մարտին, կրճատվել են 5.1 տոկոսով՝ կազմելով ավելի քան 632.1 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժույթով նույնպես կրճատվել են 5 տոկոսով` մինչև 1 084,3 մլրդ դրամ։

Վարկավորման ծավալի կրճատումը հաշվետու ժամանակահատվածում կապված է 2014 թվականի դեկտեմբերին դրամի արժեզրկման, հիմնականում, Կենտրոնական բանկի կողմից որոշ նորմատիվների, մասնավորապես, պարտադիր պահուստավորման նորմատիվի բարձրացման ֆոնին։ Այսպես, դրամային լիկվիդայնության պակասի պատճառով, որոշ հայկական բանկեր, մասնավորապես, 2015 թվականի հունվարին սահմանափակել են վարկավորումը, վարկեր են տրամադրել միայն

Միաժամանակ, 2015 թվականի մարտին տարեսկզբի համեմատ ավելացել են բանկերի ժամկետանց վարկերը 14.2 տոկոսով` կազմելով 37.13 մլրդ դրամ, ընդ որում` դրանցից մոտ 25 մլրդ դրամը բաժին է ընկնում կարճաժամկետ վարկերին։

Վիճակագրության տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում երկարացված վարկերն աճել են 6 տոկոսով` մինչև 130.8 մլրդ դրամ։

2015 թվականի մարտի վերջի դրությամբ հայկական բանկերի համախառն վարկերը կազմել են 2 061.7 մլրդ դրամ։ ($1 – 480,96 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև