Ռուսաստանից Հայաստանի մասնավոր փոխանցումներն առաջին եռամսյակում նվազել են 45,2%–ով մինչև 144,3 դոլար. ԿԲ

08.05.2015 12:47
Ռուսաստանից Հայաստանի մասնավոր փոխանցումներն առաջին եռամսյակում  նվազել են 45,2%–ով մինչև 144,3 դոլար. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Բանկային համակարգով ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակով Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումները 2015 թվականի առաջին եռամսյակում  նվազել են 45,2 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով մոտ 144,3  միլիոն դոլար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքը։

Ռուսական փոխանցումների կրճատումը կապված է 2014 էվականին միջազգային շուկաներում ռուբլու` ավելի քան 50 տոկոսով արժեզրկվելու հետ։ Ողջ 2014 թվականին ՌԴ–ից Հայաստան բոլոր փոխանցումները նվազել են 10.7 տոկոսով` մինչև 1.4 միլիարդ դոլար։ Հայաստանում ռուսական արժույթի փոխարժեքn առաջին եռամսյակում  կազմել է 7,61  դրամ մեկ ռուբլու դիմաց` 2014 թվականի նուն ժամանակահատվածի 11.72 դրամի դիմաց։

Չնայած Ռուսաստանից դրամական միջոցների զգալի կրճատմանը` դրանց բաժնեմասը հանրապետության փոխանցումների համախառն ծավալում առաջատար է մնում այլ երկրների թվում։ Ռուսական փոխանցումների բաժնեմասը հանրապետության մասնավոր փոխանցումների համախառն ծավալում հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 69.9 տոկոս։

ԿԲ–ի տվյալներով, Հայաստանից ՌԴ դրամական միջոցների արտահոսքն առաջին եռամսյակում  կազմել է  50  միլիոն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 11,8 տոկոսով։ Այսպիսով, Ռուսաստանից Հայաստան մասնավոր մուտքերի զուտ ներհոսքը կազմել է  94,3 մլն դոլար` նվազելով 56,9 տոկոսով։

Միաժամանակ, ` 2015 թ.–ի առաջին եռամսյակում երկիր կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է շուրջ  59,4 մլն դոլար` 2014 թ.–ի մարտին նվազելով 40,2 տոկոսով։

2015 թվականի հունվար–մարտին երկիր մտած դրամական փոխանցումների ծավալը կազմել է մոտ 206,3  միլիոն դոլար` 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 37,6 տոկոսով։

Կարգավորիչի կանխատեսման համաձայն` ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 2015 թ.–ին կկրճատվեն 30 տոկոսով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև