Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 77 մլն դոլար

11.05.2015 12:15
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 77 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մայիսի 7–8–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 77 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 478,85 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 7,9 մլն եվրո` մեկ եվրոյի դիմաց 535,12 դրամ փոխարժեքով, և շուրջ 911,7 մլն ռուբլի` 1 ռուբլու դիմաց 9,31 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 96,1 մլն դոլար, շուրջ 12,6 մլն եվրո և շուրջ 191,6 մլն ռուբլի` համապատասխանաբար 481,27 դրամ, 541,37 դրամ և 9,51 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2015թ.–ի ապրիլի 27–ից մինչև մայիսի 3–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 43,7 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 73,8 մլն դոլար։ (1 դոլարը` 480,98 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև