Հայաստանի բանկերի վարկային տոկոսադրույքները մարտին ավելացել են 2,85 տ.կ.–ով` հասնելով 19,11%–ի, դեպոզիտների տոկոսադրույքները` 4,26 տ.կ.–ով` հասնելով 15,21%–ի

11.05.2015 14:06
Հայաստանի բանկերի վարկային տոկոսադրույքները մարտին ավելացել են 2,85 տ.կ.–ով` հասնելով 19,11%–ի, դեպոզիտների տոկոսադրույքները` 4,26 տ.կ.–ով` հասնելով 15,21%–ի

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի վարկային տոկոսադրույքները 2015թ.–ի մարտին, տարեսկզբի համեմատ, ավելացել են 2,85 տոկոսային կետով` հասնելով 19,11 տոկոսի, իսկ դեպոզիտների տոկոսադրույքները` 4,26 տոկոսային կետով` հասնելով 15,21 տոկոսի։ Ինչպես վկայում են ՀՀ ԿԲ–ի տվյալները, տոկոսադրույքներն աճել են դրամային վարկերի և մինչև երկու տարի ժամկետով դեպոզիտների համար։

Հայաստանի բանկային համակարգում տոկոսադրույքների բարձրացումը պայմանավորված է մի շարք գործոններով։ Առաջին հերթին` ինչպես վարկերի, այնպես էլ դեպոզիտների տոկոսադրույքների աճի վրա ազդել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի ավելացումը` տարեսկզբին գրանցված 8,5 տոկոսի դիմաց հասնելով 10,5 տոկոսի։

Բանկերի տոկոսադրույքների վրա լուրջ ազդեցություն ունեցող մեկ այլ գործոն է արտարժույթով պարտադիր պահուստավորման նորմատիվի բարձրացման մասին ԿԲ–ի որոշումը, որը հետագայում ազդեց նաև հայկական բանկերի դրամային լիկվիդայնության վրա և ստիպեց բանկերին բարձրացնել դրամային ավանդների տոկոսադրույքները։

ԿԲ–ի տվյալներով` մինչև մեկ տարի ժամկետով դոլարային վարկերի տոկոսադրույքները 2015թ.–ի մարտին կազմել են 9,31 տոկոս, ինչը 0,48 տ.կ.–ով պակաս է տարեսկզբի ցուցանիշից, իսկ դոլարային ավանդների տոկոսադրույքներն ավելացել են 0,24 տոկոսային կետով` մինչև 5,55 տոկոս։

Միաժամանակ մեկ տարուց ավելի ժամկետով դրամային վարկային տոկոսադրույքները հաշվետու ժամանակահատվածում նվազել են 0,15 տոկոսով` դառնալով 16,93 տոկոս, իսկ ավանդների տոկոսադրույքներն ավելացել են 1,29 տոկոսով` հասնելով 14,44 տոկոսի։ Միաժամանակ դոլարով երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքներն ավելացել են 0,44 տոկոսային կետով` հասնելով 12,77 տոկոսի, իսկ մեկ տարուց ավելի ժամկետով ավանդների տոկոսադրույքները նվազել են 0,15 տոկոսով`դառնալով 7,05 տոկոս։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև