ԲՌԻԿՍ բանկի առաջին նախագահ կդառնա ICICI հնդկական բանկի նախկին նախագահը

11.05.2015 15:01
ԲՌԻԿՍ բանկի առաջին նախագահ կդառնա ICICI հնդկական բանկի նախկին նախագահը

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. ԲՌԻԿՍ զարգացման բանկի առաջին նախագահ կդառնա Հնդկաստանի խոշորագույն մասնավոր բանկերից մեկի նախկին նախագահ Կունդապուր Վաման Կամաթխը, հաղորդում է Փրայմը` հղում անելով NDTV հեռուստաալիքին։

Կամաթխը կգլխավորի բանկը առաջին վեց տարվա ընթացքում, այնուհետև նախագահությունը կփոխանցվի Բրազիլիային և Ռուսաստանին։ Ըստ պայմանավորվածության` երկրներից յուրաքանչյուրի ներկայացուցիչը կղեկավարի բանկը հինգ տարի։

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, 67–ամյա Կամաթխը Հնդկաստանի ամենահայտնի բանկիրներից է։ 2009 թ.–ի ապրիլին նա հեռացավ բանկի ղեկավարի պաշտոնից և զբաղեցրեց տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը` առանց գործադիր լիազորությունների։

ԲՌԻԿՍ բանկի ստեղծման համաձայնագիրը ստորագրվել է 2014 թ.–ի հունիսին Ֆորտալեզեում։ Բանկը նախատեսում է դառնալ զարգացման խոշորագույն բազմակողմանի ինստիտուտներից մեկը ԲՌԻԿՍ երկրների և զարգացող երկրների ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորման համար։ ԲՌԻԿՍ–ը Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, ՉԺՀ–ի և ՀԱՀ–ի ոչ ֆորմալ միջպետական միավորումն է։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև