Անգլիայի բանկը պահպանել է բազային տոկոսադրույքը և ակտիվների հետգնման ծավալը

11.05.2015 15:52
Անգլիայի բանկը պահպանել է բազային տոկոսադրույքը և ակտիվների հետգնման ծավալը

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Անգլիայի բանկը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել պահպանել դրամային քաղաքականության հիմնական չափորոշիչները։ Դա, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտնի է դառնում կարգավորիչի մամուլի հաղորդագրոթյունից։

Մեծ Բրիտանիայի Կենտրոնական բանկը պահպանեց բազային տոկոսադրույքը ռեկորդային ցածր մակարդակում` տարեկան 0,5% և հաստատեց շուկայից ակտիվների հետգնման ծավալը` 375 միլիարդ ֆունտ ստեռլինգ։

Որոշումները լիովին համընկել են վերլուծաբանների ակնկալիքների հետ, որոնց շրջանում հարցում է կատարել Dailyfx.com-ը։

2009 թ. իրականացված Քանակական մեղմման ծրագրի (QE) առաջին փուլի շրջանակում բրիտանական ԿԲ-ն հետ է գնել 200 միլիարդ ֆունտ ստեռլինգի ակտիվ։ 2011 թ. հոկտեմբերին կարգավորիչը որոշել է սկսել գնումների նոր փուլ` 75 միլիարդ ֆունտի չափով։ 2012 փետրվարի սկզբին հետգնման ծրագրի ծավալը ավելացել է 50 միլիարդ ֆունտ ստեռլինգով, իսկ նույն տարվա հուլիսին` ևս 50 միլիարդ ֆունտով։

Այդպիսով` ծրագրի ամբողջ ծավալը կազմում է 375 միլիարդ ֆունտ ստեռլինգ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև