NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 11-ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

11.05.2015 17:38
NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 11-ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 11–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` մայիսի 11-ին դոլարի պահանջարկի գինը կազմել է 480,25 դրամ, իսկ առաջարկինը` 480,75 դրամ։

Արտարժույթով վերջին գործարքը բորսայում գրանցվել է մայիսի 4-ին, երբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 482,44 դրամ $1 համար։

Մայիսի 11-ին միջին կշռված փոխարժեքներն են` $1` 480,49 դրամ, €1` 536,37 դրամ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև