Դադլի. Տոկոսադրույքի բարձրացումը կնշանակի ռեժիմի փոփոխություն

12.05.2015 15:57
Դադլի. Տոկոսադրույքի բարձրացումը կնշանակի ռեժիմի փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Դաշնային պահուստային համակարգ (ԴՊՀ) բազային տոկոսադրույքի բարձրացումը կնշանակի «ռեժիմի փոփոխություն», ինչը հուզումների կհանգեցնի ֆինանսական շուկաներում, հայտարարեց Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի (ԴՊԲ) նախագահ Ուիլյամ Դադլին, գրում է Vestifinance.ru-ն։

ԴՊՀ-ն 2008 թ. դեկտեմբերից պահպանում է տոկոսադրույքը տարեկան 0-0,25% տոկոսի մակարդակում, վերջին անգամ տոկոսադրույքը բարձրացել է 2006 թվականին։

Կարգավորիչը պատրաստվում է բարձրացնել տոկոսադրույքը։ Միաժամանակ ԴՊՀ-ն ծրագրում է ընդունել այդ որոշումը` կախված աշխատաշուկայում իրավիճակի բարձրացումից, ինչպես նաև գնաճային սպասումների ահազանգերից։

Դադլին նշել է, որ մի շարք կարևոր emerging markets բավականին խոցելի են ԱՄՆ տոկոսադրույքի բարձրացման առումով։--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև