«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անցկացնում է անհատական պահատեղերի վարձակալության ակցիա` 25% զեղչով

13.05.2015 12:21
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անցկացնում է անհատական պահատեղերի վարձակալության ակցիա` 25% զեղչով

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անցկացնում է անհատական պահատեղերի վարձակալության ակցիա` 25% զեղչով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Սույն թվականի մայիսի 11-ից մինչև սեպտեմբերի 11-ը ներառյալ` 1 տարի և ավել ժամկետով Գլխամասային գրասենյակում 75x310x435 և 125x310x435 չափերի պահատեղեր վարձակալող հաճախորդներին Բանկը տրամադրում է 25% զեղչ։

Որպես բոնուս հաճախորդներին կտրամադրվի VISA Classic payWave վճարային քարտ` 2 տարի գործողության ժամկետով, առանց չնվազող մնացորդի և տարեկան սպասարկման վճարի, հաճախորդի կողմից նշված արժույթով:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմբանկ» ռուսական խոշորագույն բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է ($1 – 480,57 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև