ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների ԿԲ կառավարիչների ակումբի նիստին

13.05.2015 18:28
ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների ԿԲ կառավարիչների ակումբի նիստին

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Շանհայ` մասնակցելու Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 33-րդ նիստին, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

Կառավարիչների ակումբի նիստի քննարկումները կանցկացվեն «Գլոբալ և տարածաշրջանային տնտեսական ու ֆինանսական զարգացումները» թեմայի շուրջ:

Համաժողովին զեկույցով հանդես է գալու Տնտեսական մտքի և տնտեսական պատմության Ֆունդան հետազոտական ինստիտուտի տնօրեն Վեյ Սենը:

Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների ԿԲ կառավարիչների ակումբը ստեղծվել է 1998 թվականի մայիսին։ Ակումբի առաջին նիստը տեղի է ունեցել Թուրքիայում։ Ֆորումի անդամներն ավանդաբար իրենց նիստերը կազմակերպում են տարին մեկ անգամ` առանցքային թեմա ունենալով   տարածաշրջանում ֆինանսական կայունության պահպանումը, բանկային համակարգում համագործակցության բարելավումը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև