Ռուսաստանի բանկը չի բացառում ամսական կտրվածքով գնաճի կտրուկ աճ

15.05.2015 12:26
Ռուսաստանի բանկը չի բացառում ամսական կտրվածքով գնաճի կտրուկ աճ

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկը հնարավոր է համարում ամսական տեմպերով գնաճի տեղային բռնկումներ, բայց դա չպետք է խախտի ընդհանուր նվազողական միտումը, գրում է Банки.ру–ն` հղում անելով կարգավորիչի մամուլի ծառայությանը։

Ռոսստատը հինգշաբթի ՌԴ–ում շաբաթական գնաճի տվյալներ է հրապարակել, որը երրորդ շաբաթն անընդմեջ 0.1% է կազմել, տարեսկզբից մինչև մայիսի 12–ը գներն աճել են 8,1 տոկոսով։ Ապրիլի դրությամբ տարեկան գնաճը հավասար էր 16,4 տոկոսի։

«Ռուբլու արժևորումը վերջին ամիսներին և սպառողական ցածր առաջարկը գնաճի վրա զսպող էական ազդեցություն են գործել։ Բարձր հավանականությամբ կարելի է խոսել սպառողական գների աճի տարեկան տեմպի նվազման կայուն միտման ձևավորման մասին մինչև 2015 թվականի ավարտը և հետագայում։ Միաժամանակ, հնարավոր են գնաճի ամսական տեմպերի տեղային բռնկումներ, ինչը չպետք է խախտի ընդհանուր նվազողական միտումը»,– հայտնել են մամուլի ծառայությունից։

Ռուսաստանի բանկն առանցքային տոկոսադրույքի վերաբերյալ որոշում է կայացնում մակրոտնտեսական կանխատեսման, տնտեսության  համալիր վերլուծության և գնաճի ու տնտեսական աճի համար ռիսկերի գնահատման հիման վրա, հիշեցրել են ԿԲ–ից։ «Գնաճային ռիսկերի թուլացմանը զուգընթաց Ռուսաստանի բանկը պատրաստ կլինի շարունակել առանցքային տոկոսադրույքի նվազեցումը»,– ավելացրել են մամուլի ծառայությունից։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև