ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 15–ին աճել է 0,34%–ով և 483,64 դրամ կազմել

15.05.2015 18:54
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 15–ին աճել է 0,34%–ով և 483,64 դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 15–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը աճել է 0,34 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 483,64 դրամ։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 1,7  մլն դոլարի (ավելի քան 822,1 մլն դրամ) 9 գործարք։ Ֆոնդային բորսայում մայիսի 15–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Մայիսի 15–ին 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 482,9 դրամ, 1 եվրոյինը` 548,38 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև