Հայաստանում ռեզիդենտներին տրված դրամային վարկերը մարտին նվազել են 4,5%–ով և 682 մլրդ դրամ կազմել

18.05.2015 15:08
Հայաստանում ռեզիդենտներին տրված դրամային վարկերը մարտին նվազել են 4,5%–ով և 682 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում բանկերի կողմից ռեզիդենտներին տրված դրամային վարկերը մարտին նվազել են 4,5%–ով և 682 մլրդ դրամ կազմել, արտարժույթով վարկերը նվազել են 3,1%–ով և 1 333,2 մլրդ դրամ կազմել։ Տվյալները ներկայացվել են ՀՀ ԿԲ–ի պաշտոնական կայքում։

Ընդ որում` ռեզիդենտներին տրված վարկերի ընդհանուր ծավալը տարեսկզբից նվազել է 3.6 տոկոսով և 2 015,2 մլրդ դրամ կազմել։

Հարկ է նշել, որ երրորդ ամիսն անընդմեջ վարկավորման ծավալների նվազում է դիտվում, մասնավորապես` հունվարին դեկտեմբերի համեմատ վարկերը նվազել են 1.9 տոկոսով, փետրվարին` 2.5 տոկոսով, մարտին` 3.6 տոկոսով։

Վարկավորման ծավալի կրճատումը հաշվետու ժամանակահատվածում կապված է 2014 թվականի դեկտեմբերին դրամի արժեզրկման, հիմնականում, Կենտրոնական բանկի կողմից որոշ նորմատիվների, մասնավորապես, պարտադիր պահուստավորման նորմատիվի բարձրացման ֆոնին։ Այսպես, դրամային լիկվիդայնության պակասի պատճառով, որոշ հայկական բանկեր, մասնավորապես, 2015 թվականի հունվարին սահմանափակել են վարկավորումը, վարկեր են տրամադրել միայն իրենց հաճախորդներին, որոշ բանկեր էլ պարզապես խստացրել են տրամադրման պայմանները։

ԿԲ–ի տվյալների համաձայն` ձեռներեցներին տրամադրած վարկերի ծավալը մարտին, տարեսկզբի համեմատ, նվազել է 5.3 տոկոսով և 1 117,9 մլրդ դրամ կազմել։ Տնային տնտեսություններին տրված վարկերը հաշվետու ժամանակահատվածում նվազել են 1.9 տոկոսով և 796,7 մլրդ դրամ կազմել։

2015 թվականի մարտի դրությամբ` հայկական բանկերի համախառն վարկերը կազմել են 2 093,2 մլրդ դրամ (4.3 տոկոս անկում)։ (1 դոլարը` 482,90 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև