Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման ավելացման մասին օրինագիծ

19.05.2015 14:34
Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման ավելացման մասին օրինագիծ

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի ընդունել է օրինագիծ, որը ենթադրում է ֆիզիկական անձանց` ազգային արժույթով ավանդների երաշխավորման ավելացում մինչև 10 մլն դրամ, իսկ աևտարժույթով` մինչև 5 մլն դրամ։

Հայաստանի Կենտրոնական բանկն օրինագիծ է նախապատրաստել ֆիզիկական անձանց բանկային ավանդների ապահովագրության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որոնց համաձայն, առաջարկվում է ավելացնել դրամային ավանդի երաշխավորման չափը մինչև 10 մլն դրամ, իսկ արտարժութային ավանդներինը` 5 մլն դրամին համարժեք այսօր գործող, համապատասխանաբար, 4 մլն և 2 մլն դրամի դիմաց։

Եվ դրամով, և արտարժույթով ավանդների առկայության դեպքում առաջարկվում է հետևյալ կառուցվածքը` եթե դրամային ավանդը գերազանցում է 5 մլն դրամը, կերաշխավորվի միայն այդ գումարը։ Եթե դրամային ավանդը պակաս է 5 մլն դրամից, ապա ամբողջովին կերաշխավորվի, գումարած արժութային ավանդի այն մասը, որը ներկայացնում է դրամային ավանդի միջև տարբերությունը և 5 մլն դրամը։ Այսպիսով, ենթադրվում է երաշխավորված ավանդների ավելացում 2.5 անգամ։

«Օրինաց Երկիր» խմբակցության պատագամավորներ Մհեր Շահգելդյանը և Հեղինե Բիշարյանը հանդես են եկել լրացումների օգտին` անվանելով դրանք բանկային ապահովագրության կարևոր տարր։ Շահգելդյանը միաժամանակ նշել է, որ գոյություն ունեն քննարկմանը ենթակա մի շարք հարցեր, այդ թվում` դրամային և արժութային ավանդների անհավասար ապահովվածությունը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր հերթին սատարել է օրինագծին, բայց միաժամանակ մատնանշել որոշ թերություններ, որոնք շուտով զգացնել կտան։ «Նախևառաջ, այդ լրացումներն անհրաժեշտ է ներդնել ոչ միայն ֆիզիկական անձանց, այլ նաև իրավաբանական անձանց համար։ Մյուս կողմից, ինչու՞ տարբերություն դնել արժութային և դրամային ավանդների միջև։ Ինչու՞ այդ դեպքում օրենք չընդունել բոլոր վարկերը և ավանդները դրամների վերածելու մասին»,– ասաց Բագրատյանը, նշելով, որ ԿԲ–ն խուսափում է նմանատիպ փոփոխություններից` հաշվի առնելով սեփական հնարավոր ռիսկերը։

Օրինագծին կողմ է արտահայտվել նաև «Դաշնակցության» պատգամավոր Արծվիկ Մինասյանը, միաժամանակ նշելով կառավարության մեծ թերացումներն ավանդների ապահովագրության վերին շեմի հաշվարկման համակարգում։

Ինչպես նշում են օրինագծի հեղինակները, այն կծառայի երկրի ներդրումային ակտիվությանը, մի կողմից, կրճատելով ավանդների արտահոսքը, մյուս կողմից` նոր ակտիվներ ներգրավելով բանկային համակարգում։ Դրա արդյունքում առաջարկած փոփոխությունները կհանգեցնեն ներգրավված միջոցների աճի, ինչը թույլ կտա ոչ միայն ավելացնել տրամադրվող վարկերի ծավալները, այլ նաև կբարձրացնի բնակչության վստահությունը։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանի խոսքով, հաջորդ քայլը կլինի տնտեսվարող սուբյեկտների միջոցների երաշխավորումը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև