Հայաստանում հիմնական սննդատեսակների գները գերազանցում են շուկայականին 2-3 անգամ. թերթ

19.05.2015 14:48
Հայաստանում հիմնական սննդատեսակների գները գերազանցում են շուկայականին 2-3 անգամ. թերթ

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 11 հիմնական սննդատեսակների գները գերազանցել են 2008-2013 թթ. շուկայականներին 2-3 անգամ։ Նման եզրակացության են հանգել «Հայաստանի տնտեսության վերափոխումները և վերելքի հեռանկարները» գրքի հեղինակներ Հայկ Սարգսյանը և Աշոտ Մարկոսյանը, գրում է «Հրապարակ» թերթը։

«Տվյալ գիրքը, որն ամփոփում է ՀՀ տնտեսական զարգացումը 1990-ականներից մինչև մեր օրերը, որոշ դժգոհություններ է առաջացրել ՀՀ իշխանական և բիզնես վերնախավում, որովհետև այստեղ սենսացիոն թվեր են բերված հիմնական պարենային ապրանքների գների վերաբերյալ, որոնք վկայում են, որ 2008-2013 թվականներին Հայաստանում սննդատեսակները վաճառվել են շուկայականից բարձր, արհեստականորեն ուռճացված գներով, այն դեպքում, երբ դրանք դրսում գնվել են բավականին էժան»,-նշում է թերթը։

Իբրև օրինակ` թերթը բերում է հետևյալ տվյալները. 2008 թվականին տավարի մսի 1 կգ-ի գինը կազմել է մոտ 816,91 դրամ, այն երկիր է ներմուծվել 510,52 դրամով, իսկ ՀՀ մանրածախ ցանցում 1 կգ մսի գինն արդեն կազմել է 1589, 90 դրամ, այսինքն` 211,4% ավելի թանկ։ Ընդ որում, 2013-ին տվյալ հարաբերակցությունը փոքր-ինչ նվազել է. և գինը կազմել է 148,7%։

Միաժամանակ կարագի գինը ՀՀ ներքին շուկայում 2013 թվականին բարձր է եղել 117,7%, բուսական յուղինը` 176,5%-ով։ Շաքարավազը 2008 թվականին ՀՀ է ներմուծվել միջազգային գնից 36% ցածր գնով, սակայն վաճառվել է 118,6 % ավելի թանկ, թեև 2013-ին գների տարբերությունը նվազել է 92,4%։Սուրճը ներմուծվել է միջազգային գնից 28,3% էժան, իսկ երկրի ներսում վաճառվել է 300% ավելի թանկ։

Ըստ հրատարակության` բերված թվաբանությունը, որքան էլ զարմանալի է, ներկայիս իշխանությունների օգտին են և ցույց են տալիս, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների համեմատ հիմնական սննդատեսակները Հայաստանում ավելի էժան են վաճառվել միջազգային գների համեմատ։ Ընդ որում, «Հրապարակը» նշում է, որ գրքի հեղինակները 2013 թվականից այս կողմ չեն անցել, խուսափել են ներկայացնել այսօրվա պատկերը, ըստ երևույթին, այն չափից դուրս հոռետեսական է լինելու։ –0–

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև