NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 19-ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

19.05.2015 17:36
NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 19-ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 19–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` մայիսի 19-ին դոլարի պահանջարկի գինը կազմել է 479 դրամ, իսկ առաջարկինը` 550,19 դրամ։

Արտարժույթով վերջին գործարքը բորսայում գրանցվել է մայիսի 15-ին, երբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել էր 540,62 դրամ $1 համար։

Մայիսի 19-ին միջին կշռված փոխարժեքներն են` $1 – 482,27 դրամ, €1 – 540,19 դրամ։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև