ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 21–ին նվազել է 1,62% –ով և 475,78 դրամ կազմել

21.05.2015 18:08
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 21–ին նվազել է 1,62% –ով և 475,78  դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 21–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը  նվազել է  1,62տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել  475,78 դրամ։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է  2,45  մլն դոլարի (շուրջ 1,2 մլրդ. դրամ) 18 գործարք։ Ֆոնդային բորսայում մայիսի 12–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Մայիսի  21–ին 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 478,1  դրամ, 1 եվրոյինը`  532,65 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև