Հայաստանի բանկերի լիկվիդայնությունը մարտին նվազել է` դառնալով 24,1%. ԿԲ

22.05.2015 16:20
Հայաստանի բանկերի լիկվիդայնությունը մարտին նվազել է` դառնալով 24,1%. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի ընդհանուր լիկվիդայնության ցուցանիշը (բարձր լիկվիդայնության ակտիվներ/ընդհանուր ակտիվներ) 2015 թ.–ի մարտին կազմել է 24.1 տոկոս` ամսվա ընթացքում նվազելով 0,9 տոկոսային կետով։ Նման տվյալներ են ներկայացվում ՀՀ ԿԲ–ի կայքում։

Հարկ է նշել, որ Հայաստանի բանկային համակարգի լիկվիդայնությունն արդեն մի քանի տարի անընդմեջ անդադար նվազում է։ Վերջին հինգ տարում բանկային լիկվիդայնությունը կրճատվել է մոտ 9 տ.կ.–ով և այս տարվա մարտին հասել է իր նվազագույն ցուցանիշին։

Միաժամանակ 2014 թ.–ի դեկտեմբերից բանկային լիկվիդայնության ցուցանիշը նվազել է ավելի արագ տեմպերով, քան նախորդ ժամանակահատվածներում, և դա հիմնականում պայմանավորված է ԿԲ–ի կողմից արտարժույթով պարտադիր պահուստավորման նորմատիվի խստացմամբ` 12 տոկոսից 24 տոկոս։ Այսպես, 2014 թ.–ի դեկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, լիկվիդայնության ցուցանիշը նվազել է 0,9 տ.կ.–ով` հասնելով 25,1 տոկոսի, 2015 թ.–ի հունվարին` 24,5 տոկոս, փետրվարին ցուցանիշը փոքր–ինչ ավելացել է` հասնելով 25 տոկոսի, իսկ մարտին կրկին նվազել է մինչև 24,1 տոկոս։

Այսօր առևտրային բանկերի կողմից արտարժույթով պարտադիր պահուստավորման նորմատիվը նվազել է` հասնելով 20 տոկոսի, սակայն այն դեռ բարձր մակարդակի վրա է և կարող է հետագայում ճնշում գործադրել Հայաստանի բանկերի լիկվիդայնության վրա։

Բացի այդ, իրավիճակը բարդացնում է այն փաստը, որ դրամի լուրջ արժեզրկման պայմաններում արտարժույթով պահուստներն ամբողջությամբ արտադրվում են դրամով։ Այս կապակցությամբ հայկական բանկերը դրամային լիկվիդայնությաւն ներգրավելու նպատակով բարձրացրել են դրամով ավանդների տոկոսադրույքները, մասնավորապես` մինչև մեկ տարի ժամկետով դրամով դեպոզիտների տոկոսադրույքներն ավելացել են 4,26 տ.կ.–ով` հասնելով 15,21 տոկոսի։

Միաժամանակ ոչ բավարար դրամային լիկվիդայնության պատճառով որոշ հայկական բանկեր 2015 թ.–ի հունվարից սահմանափակել են վարկավորումը` վարկ տրամադրելով միայն իրենց հաճախորդներին։

Չնայած լիկվիդայնության ցուցանիշների կրճատմանը` հայկական բանկերն էականորեն գերազանցում են ՀՀ ԿԲ–ի նորմատիվային նվազագույն ցուցանիշը ինչպես 15 տոկոսի չափով ընդհանուր լիկվիդայնության ցուցանիշով, այնպես էլ 60 տոկոս կազմող ընթացիկ լիկվիդայնության ցուցանիշով։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն` Հայաստանում գործող 21 բանկերից լիկվիդայնությունն ավելացել է միայն յոթ բանկի մոտ։

Հայաստանի բանկերի ընդհանուր լիկվիդայնության ցուցանիշը 2015 թ.–ի առաջին եռամսյակի վերջում 15,68% – 16,79%–ի սահմանում ապահովում է հինգ բանկ` Արցախբանկը, Հայբիզնեսբանկը, ՊրոԿրեդիտ բանկը, Անելիք բանկը և ՎՏԲ բանկը։

Միաժամանակ 12 բանկերի մոտ կապիտալի ադեկվատության ցուցանիշը գտնվում է 18,63% – 28,56%–ի սահմանում, այդ բանկերն են Զարգացման հայկական բանկը, ՎՏԲ—Հայաստան Բանկը, Պրոմեթեյ բանկը, Ամերիաբանկը, Յունիբանկը, ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, Բիբլոս Բանկ Հայաստանը, Ինեկոբանկը, Արդշինբանկը, Կոնվերս բանկը, Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբն ու Հայէկոնոմբանկը։

Իսկ չորս բանկերի մոտ այս ցուցանիշը գտնվում է 30,59%-60,73%–ի սահմանում, այդ բանկերն են HSBC Բանկ Հայաստանը, Արարատբանկը, Արմսվիսբանկը, Մելլաթ բանկը։

ԿԲ–ի տվյալներով` ընթացիկ լիկվիդայնության ցուցանիշը (բարձր լիկվիդայնության ակտիվներ/ցպահանջ պարտավորություններ) 2015 թ.–ի մարտին փետրվարին գրանցված բարձրացումից հետո նվազել է 5,5 տոկոսով` հասնելով 137,1 տոկոսի։

Բանկի լիկվիդայնությունը նշում է բանկի կողմից սեփական պարտավորությունները ժամանակին և լիարժեք կատարման ունակությունը։ Այս ցուցանիշը սահմանվում է իր ակտիվների և պասիվների հավասարակշռվածությամբ, տեղադրված ակտիվների և ներգրավված պասիվների ժամկետների համապատասխանության աստիճանով։

Բանկերի լիկվիդայնության աստիճանը սահմանող կարևոր գործոններից է բանկի դեպոզիտային բազային որակը, որը ձևավորում են իրավաբանական և ֆիզիկական անձանց միջոցները, որոնք հավաքվել են բանկի կողմից հաշվարկային և ընթացիկ հաշիվների վրա միջոցների տեսքով, ժամկետային դեպոզիտային և խնայողական ավանդներում։

Բանկի լիկվիդայնության կառավարումն ուղղված է լիկվիդայնության ինչպես պակասի, այնպես էլ ավելցուկի կանխմանն ու վերացմանը։ Ոչ բավարար լիկվիդայնությունը կարող է հանգեցնել բանկի անվճարունակության, իսկ չափից դուրս լիկվիդայնությունը կարող  է անբարենպաստ ազդել բանկի եկամտաբերության վրա։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև