ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 22–ին աճել է 0,54% –ով և $1 համար 478,36 դրամ կազմել

22.05.2015 18:10
no photo

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 22–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն աճել է 0,54 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել  478,36 դրամ։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է  3,1  մլն դոլարի (շուրջ 1,5 մլրդ. դրամ) 27 գործարք։

Ֆոնդային բորսայում մայիսի 22–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Մայիսի  22–ին 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 477,36  դրամ, 1 եվրոյինը`  534,4 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև