ՎՏԲ-Հայաստան բանկի աջակցությամբ Երևանում բացվելու է մանկական ժամանցային համալիր

25.05.2015 13:02
ՎՏԲ-Հայաստան բանկի աջակցությամբ Երևանում բացվելու է մանկական ժամանցային համալիր

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը ֆինանսավորել է Երևանում «Good Time» մանկական ժամանցային համալիրի կառուցումը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, կենտրոնում զվարճանքները հասանելի են և երեխաներին, և մեծերին` ժամանցային, սպորտային և էքստրեմալ ատրակցիոններից մինչև հետաքրքիր շոու-ծրագրեր, ներկայացումներ: Այստեղ կարելի է նաև անցկացնել ծննդյան օրեր: Կենտրոնի փոքրիկ այցելուները կարող են խաղալ ֆիզիկական ակտիվություն պահանջող խաղեր, որոնք ենթադրում են հանգիստ համակարգչային խաղերից:

Ժամանցային կենտրոնը նախագծված ու կահավորված է այնպես, որ ապահովում է հարմարավետ և անվտանգ ժամանց նաև սահմանափակ կարողություններ ունեցող երեխաներին:

Կենտրոնը կառուցված ու զինված է եվրոպական ստանդարտներին համապատասխան, և այդ նպատակով ընկերությունը հրավիրել է զվարճանքի համալիրների կառուցման, միավորման, վճարումների ու վերահսկման համակարգերի ավտոմատացման ոլորտի մասնագետների ԱՄՆ-ից և Եվրոպայից:

ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշել է. «Երեխաների համար ժամանցային համալիրի նախագծի ֆինանսավորումը մեր ավանդն է երեխաների ու ծնողների ակտիվ կյանքի բազմազանության և նրանց ժամանցի գործում: Սա Հայաստանում առաջին ադապտացված ժամանցային կենտրոնն է սահմանափակ կարողություններով երեխաների համար: Նմանատիպ նախագծերը շատ կարևոր են մեզ համար, քանի որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը ՎՏԲ-Հայաստան բանկի քաղաքականության մի մասն է»:

«Henry Trade» ՍՊԸ–ի հիմնադիր Գոռ Համբարձումյան. «Մենք մեծ ջանք ու եռանդ ենք ներդրել կենտրոնի կոնցեպցիայի ստեղծման, դիզայնի մշակման, ժամանցի ոլորտում լավագույն արտադրողներից սարքավորումներ ձեռք բերելու հարցում: Առաջարկվող ծառայությունների շարքը, անվտանգությունը պրոֆեսիոնալ անիմատորները ու ատրակցիոնների գրավչությունը, ինչպես նաև խելամիտ գները սահմանում են մրցակցային առավելությունները: Հուսով եմ` այցելուները կգնահատեն մեր աշխատանքը և հաճույք կստանան անցկացրած ժամանակից»:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև