ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 25–ին աճել է 0,45% –ով և $1 համար 480,54 դրամ կազմել

25.05.2015 19:54
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 25–ին աճել է 0,45% –ով և $1 համար 480,54  դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 25–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն աճել է 0,45 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 480,54 դրամ։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 3,6 մլն դոլարի (շուրջ 1,7 մլրդ. դրամ) 21 գործարք։Ֆոնդային բորսայում մայիսի 25–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Մայիսի 25–ին 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է478,32 դրամ, 1 եվրոյինը` 525,15 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև