Հայաստանի ֆինանսական կառույցները սնանկության եզրին չեն. ԿԲ

25.05.2015 20:40
Հայաստանի ֆինանսական կառույցները սնանկության եզրին չեն. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական կառույցները սնանկացման եզրին չեն, երկուշաբթի խորհրդարանում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը 2014 թվականի պետբյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման ընթացքում։

Նրա խոսքով, ստեղծված միջազգային տնտեսական իրավիճակն ազդել է նաև հայկական բանկային համակարգի վրա, ինչը հանգեցրել է չաշխատող վարկերի 5.5-7–տոկոսանոց աճի վրա, բայց դա տարածաշրջանի երկրների և նույնիսկ եվրոպական երկրների համեմատ նորմալ ցուցանիշ է։

Նա նշեց, որ բանկերը որոշ դեպքերում փորձում են վերակազմավորել վարկերը, երկարացնել ժամկետները` ընդգծելով ազգային արժույթի բոլոր դոլարային վարկերի վերածման աննպատակահարմարությունը։

«Յուրաքանչյուրն ինքն է գնահատում ռիսկերը և իր համար նախընտրելի արժույթով վարկ է վերցնում,  և իրավիճակը կարգավորում է շուկան։ Եվ ոչ մի երկիր երբեք այդպիսի բեռ չի վերցնի` փոխելու բոլոր դոլարային վարկերն ազգային արժույթի»,– ասաց Ջավադյանը։

Նա միաժամանակ նշեց, որ ստեղծված իրավիճակը հանգեցրել է շուկայում տոկոսադրույքների փոփոխությանը` դոլարային վարկերի տոկոսադրույքների նվազումը և դրամայինների բարձրացումը։

«Սակայն ԿԲ–ն չի միջամտում տոկոսադրույքների ձևավորման գործընթացին, որոնք ամբողջապես արտացոլում են շուկայի իրավիճակն ու շուկայում առկա ռիսկերը»,– ասաց Ջավադյանը։

Նա միաժամանակ ընդգծեց, որ բանկերի կապիտալի շահութաբերությունը 2014 թվականին զգալիորեն նվազել է և կազմել 5 տոկոս, ինչը բիզնեսի համար շատ ցածր ցուցանիշ է, առավել ևս` երկարաժամկետ ակնկալիքների պայմաններում և հաշվի առնելով ռիսկերը։

«Ամեն դեպքում բանկերի իրացվելիությունը պահպանվում է բարձր մակարդակում, և այդ հարցում բարդություններ և խնդիրներ չենք տեսնում։ Կարևոր է, որ ոչ մի ֆինանսական կառույց կամ բանկ սնանկության կամ ֆինանսական բարդությունների եզրին չէ, ինչը բարձր լիկվիդայնության և համակարգի կայունության ու առկա բուֆերի արդյունք է»,– ասաց Ջավադյանը։

Կենտրոնական բանկի տվյալներով, բանկերի ընդհանուր իրացվելիության ցուցանիշը 2015 թվականի մարտի վերջին կազմել է 24.1 տոկոս` ամսվա ընթացքում նվազելով 0,9 տոկոսային կետով։ Վերջին հինգ տարիներին բանկային իրացվելիությունը կրճատվել է մոտ 9 տ.կ.–ով և այս տարվա մարտին հասել է իր առավելագույն ցուցանիշին։ Միաժամանակ, բանկային իրացվելիության ցուցանիշը 2014 թվականի դեկտեմբերից նվազել է ավելի արագ տեմպերով, քան նախորդ տարիներին, և դա հիմնականում պայմանավորված է Կենտրոնական բանկի` հայկական դրամի արժեզրկման պայմաններում արտարժույթով առևտրային բանկերի պարտադիր պահուստավորման նորմատիվը 12 տոկոսից մինչև 24 տոկոսի բարձրացմամբ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև