Առէկսիմբանկում սկսելու են գործել «Ինտերնետ-բանկինգ» ծառայության նոր սակագներ

26.05.2015 14:24
Առէկսիմբանկում սկսելու են գործել «Ինտերնետ-բանկինգ» ծառայության նոր սակագներ

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. 2015թ. հունիսի 1-ից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում սկսելու են գործել «Ինտերնետ-բանկինգ» հեռակա բանկային սպասարկման համակարգով բանկի կողմից տրամադրվող ծառայությունների նոր սակագները, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Նոր սակագները տարածվելու են ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց սպասարկման վրա, նշվում է հաղորդագրության մեջ։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում «Ինտերնետ-բանկինգ» ծառայությունը գործում է 2009 թվականի նոյեմբերից: Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին ստուգել իր բանկային հաշիվների ընթացիկ մնացորդները, հաշվի քաղվածքները, վարկային և ավանդային պայմանագրերը, վարկերի մարման ժամանակացույցերը, ինչպես նաև կատարել դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումներ, վարկի մարումներ և ավանդային գումարների համալրումներ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև