Հայկական դրամի փոխարժեքը բավական կայուն վիճակում է. ԿԲ

26.05.2015 14:24
Հայկական դրամի փոխարժեքը  բավական կայուն վիճակում է. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամի փոխարժեքը  բավական կայուն վիճակում է, երեքշաբթի լրագրողներին ասաց ԿԲ–ի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ` Անդրանիկ Գրիգորյանը։

Նրա խոսքերով` 2014 թ. արդյունքների համաձայն Հայաստանի հիմնական գործընկեր-երկրներում, այդ թվում` եվրոպական երկրներում նկատվել է էկոնոմիկայի վերականգնման աճի դանդաղեցում, ինչը ազդել է տարեվերջում նաև փոխարժեքի տատանումների վրա։

Այս կապակցությամբ, նա նշեց, որ փոխարժեքային տատանումները Հայաստանում կապված չեն բացառապես ռուսական շուկայի հետ, որտեղ տվյալ պահին նկատվում է ռուբլու որոշակի արժեվորում։

«Սակայն, այս պահին փոխարժեքը գնահատվում է  որպես կայուն և չեմ կարծում, որ բոլոր զարգացման գործընթացները, որոնք տեղի են ունենում ռուսական շուկայում, պետք է անմիջապես անդրադառնան հայկականի վրա», – ասաց Գրիգորյանը։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հայկական դրամը 2014 թ. դեկտեմբերին արժեզրկվեց 14.1 տոկոսով համեմատ 2013 թ. նույն ժամանակահատվածի հետ։  Հայաստանում արժութային փոխարժեքների կտրուկ արժեզրկում է սկսվել 2014 թ. նոյեմբերի 24–ին, երբ դոլարի փոխարժեքն աճեց 16.6 կետով` մինչև 435 դրամ 1 դոլարի համար, շարունակելով  արձանագրել նոր առավելագույն արժեքները։

ԿԲ–ի կայունացման իրավիճակի վերաբերյալ ընդունած միջոցներից հետո արժութային շուկայում հայկական դրամը սկսեց ամրանալ, սակայն փոխարժեքը որոշակի կամայականություններ դրսևորեց։ Այսօրվա դրությամբ Հայաստանում դոլարի փոխարժեքի միջին կշիռված արժեքը կազմում է 478.32 դրամ 1 դոլարի դիմաց։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև