Հայկական բանկերը մինչև 2017 թվականը կապիտալի բարձրացմամ ապահովման ռազմավարություն են ներկայացրել. ԿԲ

26.05.2015 14:59
Հայկական բանկերը մինչև 2017 թվականը կապիտալի բարձրացմամ ապահովման ռազմավարություն են ներկայացրել. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերը մինչև 2017 թվականը կապիտալի բարձրացմամ ապահովման ռազմավարություն են ներկայացրել, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի կայունության և ֆինանսական համակարգի զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

Բանկերի արդյունավետության և կայունության բարձրացման համար ԿԲ–ն որոշում է ընդունել 2017 թվականի հունվարի 1–ից առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը  բարձրացնել մինչև 30 մլրդ դրամ նախկին 5 մլրդ դրամի փոխարեն։

Ըստ նրա, որոշ բանկեր արդեն համալրել են իրենց կապիտալը, բացի այդ, ԿԲ–ն բանկերից եռամյա ռազմավարական ծրագրեր է ստացել։

«Իրենց ռազմավարություններում բոլոր բանկերը նախատեսել են կապիտալի ավելացում մինչև 2017 թվականը, և մենք ակնկալում ենք, որ այն կիրականացվի նախատեսված ժամկետներում»,– ասաց Գրիգորյանը։

Նա նշեց նաև, որ որոշ բանկեր արդեն դիմել են ԿԲ սեփական կապիտալը բարձրացնելու խնդրով, սակայն զերծ մնաց բանկերը նշելուց։

2014 թվականի արդյունքներով, հայկական հինգ բանկերի ընդհանուր կապիտալը համապատասխանում է և նույնիսկ գերազանցում է ԿԲ–ի նոր պահանջը։ Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ և Համահայկական բանկը, և մի շարք վերլուծաբանների գնահատականներով, մինչև 2017 թվականի հունվարի 1–ը դրանց թիվը կարող է կրճատվել մինչև 14-15։ ($1 – 478,32 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև